Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ռուսներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ռուսներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 22-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության պետական տոնի` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը։ Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Մեր պատմության էջերը լի են վստահության ու փոխադարձ օժանդակության յուրօրինակ ոգով: Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության հարաբերությունները ամբողջությամբ համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին, նպաստում են մեր երկրների հետագա զարգացմանը, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---