Շավարշ Քոչարյանն ու Գիեդրիուս Չեկուոլիսն անհրաժեշտ են համարում ղարաբաղյան կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձևավորումը

Շավարշ Քոչարյանն ու Գիեդրիուս Չեկուոլիսն անհրաժեշտ են համարում ղարաբաղյան կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձևավորումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

Փոխնախարար Քոչարյանը դեսպան Չեկուոլիսին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլի մանրամասները, բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաև ընդգծեց Լեռնային Ղարաբաղի մոտեցումներին անմիջական շփումներով տեղեկանալու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձևավորման և այդ ուղղությամբ առկա մեխանիզմների ամրապնդման և միջոցառումների իրականացման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---