Հայաստանում բլոգգերների թիվն ավելացնելու գրանտերն ու ծրագրերն ակնկալվող արդյունքը չեն բերում25 փետրվարի 2011 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում բլոգգերների «արհեստական աճեցման» փորձեր են կատարվել զանազան ծրագրերի և գրանտերի շրջանակներում, որոնք հաջողությամբ չպսակվեցին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց բլոգգեր Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով, չնայած, որ այլ երկրներում այդ պրակտիկան բավական արդյունավետ է, Հայաստանի մարզերում բլոգգինգի ուսուցանման տարբեր նախագծերը սպասվող արդյունքը չտվեցին: «Հայաստանում բլոգգերների թիվն ավելացնելու փորձեր կատարվում են նաև այսօր, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվում, քանի որ բլոգգերների «արհեստական աճեցումը» բարդ խնդիր է»,- նշեց նա: Ինչպես նշեց բլոգգեր Սեդրակ Մկրտչյանը, այսօր բլոգգինգի ոլորտում օպտիմիզացում է տեղի ունենում. Բլոգերի ընթերցողները գնալով նվազում են, աստիճանաբար կրճատվում են տեքստերը: «Բլոգերի այն բումը, որ կար ժամանակին, այսօր այլևս չի դիտվում: Օգտվողների համար կիրառելի են դարձել Twitter-ն ու Facebook-ը, որտեղ կարելի է մեկ շարքում տեսնել բոլոր նորությունները»,- նշեց նա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |