Դինքի սպանությունն արժեցել է 120 դոլա՞ր 1 մարտի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Յասին Խայալը Ստամբուլ մեկնելուց առաջ ինձ հանձնել է 180 լիր (120 դոլար), ատրճանակ և Հրանտ Դինքի լուսանկարը: Բայց ես չգիտեմ, թե ինչու եմ կատարել այդ հանցագործությունը»,- Ստամբուլի անչափահասների դատարանում հայտարարել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օղյուն Սամաստը: Նրա խոսքերով, նա ոչինչ չի հիշում, որովհետև սպանության օրից անցել է 4 տարի: «Ես ամեն ինչ մոռացել եմ: Ես նույնիսկ չեմ հիշում դատարանում իմ ելույթը: Եթե հիմա իմ ցուցմունքներն իրարամերժ լինեն, ես սուտասան կլինեմ: Եթե դուք ընթերցեք իմ նախկին ցուցմունքները, ես կպատասխանեմ դատավորի հարցերին»,- ասել է Սամաստը, հաղորդում է CNN-Turk-ը: Ավելի վաղ Սամաստը ճանաչվել է չափահաս, և գործը լսվել է առաջին ատյանի դատարանում: Ավելի ուշ, փաստաբանները հասել են նրան, որ Սամաստը հանցագործության կատարման պահին ճանաչվել է անչափահաս, և գործը հանձնվել է անչափահասների գործերով դատարան: «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում թերթի խմբագրության շենքի դիմաց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |