Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով և սահմանվեց 8.25 տոկոս 4 մարտի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. մարտի 4-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25%: 2011 թ. փետրվարին արձանագրվել է 1.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 12.4%` պարենային ապրանքների գների աճի բավականին բարձր` 10.1 տոկոսային կետ նպաստմամբ: Խորհուրդը մտահոգված է գնաճային միջավայրի ընդլայնմամբ, ինչի շարունակականությունը պայմանավորված է պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին ամիսների զարգացումներով, 2010 թ. գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետևանքով դեռևս պահպանվող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցությունների ուժգնացման և գնաճային սպասումների ավելացման երևույթներով: Միաժամանակ, խորհուրդը գտնում է, որ տնտեսության զարգացման ներկա և կանխատեսվող միտումները առաջիկա ժամանակահատվածում համախառն պահանջարկի վերականգնման առումով չափավոր գնաճային ճնշումներ են ձևավորելու: Խորհուրդն ամփոփեց, որ ըստ էության, իրականանում են 2011 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված ռիսկերը և ծրագրի կանխատեսումները, և, հավատարիմ մնալով փետրվարին արված հայտարարությանը, որոշեց շարունակել դրամավարկային պայմանների խստացումը: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունները, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |