Եվրոպայի հայերի համագումարը սթափության կոչ է անում Հայաստանի իշխանություններին

Եվրոպայի հայերի համագումարը սթափության կոչ է անում Հայաստանի իշխանություններին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների և շարքային քաղաքացիների դեմ մարտի 3-ի բողոքի ցույցի ժամանակ ՀՀ ոստիկանական ուժերի կիրառած բռնությունն ու անհարգալից վերաբերմունքը լուրջ սպառնալիք է` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի, ՀՀ կայունության և անվտանգության, մարդու և խոսքի իրավունքի համար և բնականաբար վնասում է երկրի միջազգային վարկին»,-ասվում է Եվրոպայի հայերի համագումարի հայտարարության մեջ:

Համագումարը սթափության կոչ է ուղղում ՀՀ իշխանության պատասխանատու մարմիններին, ՀՀ ԱԺ նախագահության, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու նաև ԱԺ անկախ պատգամավորներին՝ ակնկալելով, որ նրանք կստանձնեն օրենքով սահմանված իրենց պատասխանատվությունը և Ազգային ժողովի պատգամավորի դեմ կատարված այս ոտնձգությունը նախադեպ չի ծառայի:

Անվերապահորեն զորակցում ենք բռնության ենթարկված պատգամավորներին, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից և հայացքներից:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---