Թեհրանում ցրել են ընդդիմության ցույցը 9 մարտի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում երեքշաբթի օրը` մարտի 8-ին, անվտանգության ուժերը ցրեցին հակակառավարական ցույցը` ցուցարարների դեմ կիրառելով արցունքաբեր գազ: Այդ մասին հաղորդում է AFP-ն` հղում անելով ընդդիմության առաջնորդներից մեկի` Միր Հոսեյն Մուսավիի կայքին: Մուսավիի և մյուս ընդդիմադիր Մեհդի Քարուբիի շարժումներ իրենց կողմնակիցներին կոչ են արել դուրս գալ Թեհրանի փողոցներ` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ոստիկանությունն ու իշխանամետ բասիջների կիսառազմական ստորաբաժանումները նախօրոք տեղակայվել էին Թեհրանի կենտրոնում: Արցունքաբեր գազը, ինչպես հաղորդվում է, կիրառվել էր, որպեսզի կանխվեր մարդկանց մեծ քանակության կուտակումը Էնքելաբ (Հեղափոխության) հրապարակում: Այն մասին, թե ինչքան մարդ էր փորձել բողոքի ցույց անցկացնել, չի հաղորդվում: Ընդդիմության զանգվածային ելույթներն Իրանի մայրաքաղաքում սկսվել են փետրվարի 14-ից: Այդ օրվանից ի վեր Թեհրանում ցուցարարների` բողոքի ցույց անցկացնելու փորձերը բազմիցս կանխվել են ոստիկանության և բասիջների ուժերով: Այդպես նրանք ցրեցին փետրվարի 20-ի և մարտի 1-ի ցույցերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |