Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը կոչվեց Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի պատվին10 մարտի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը վերանվանվեց 1956 թվականի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի պատվին, հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նշեց, որ Ենգիբարյանը կենդանի լեգենդ է, և շատերը Հայաստանը նրա շնորհիվ են ճանաչում: «Սպորտդպրոցի սաները նույնպես պետք է ճանաչեն իրենց երկրի մեծերին»,- նշեց Ծառուկյանը, որը նույնպես ժամանակին այդ սպորտդպրոցում է մարզվել: Իսկ Ենգիբարյանը խոստովանեց, որ վաղուց էր սպասում այդ իրադարձությանը: Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը բացվել է 1959 թվականին և ի սկզբանե ոչ պաշտոնապես կրում էր Օլիմպիական չեմպիոնի անունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |