ՀՀ ԱԺ խոսնակ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով

ՀՀ ԱԺ խոսնակ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին սկսվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահի առաջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Հովիկ Աբրահամյանը բրիտանահայ համայնքի անդամներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` խորհրդարանի ղեկավարը նշեց.« Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով և բոլոր անկախ պետություններին բնորոշ խորհրդանիշերով: Սա իրականություն է և ոչ մեկը, առավել ևս Ադրբեջանը, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Հայկական կողմը պատրաստակամ է հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարի հաշվին ավելացող Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ եւ կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի եւ ժողովրդի անվտանգությունը»,-ընդգծեց խորհրդարանի ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդարանն իր լծակներն ակտիվորեն օգտագործում է հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ կարծիք ձեւավորելու համար: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. կազմակերպվում են փոխայցելություններ, շփումներ արտերկրի գործընկերների հետ: ԱԺ նախագահը նշեց, որ անցյալ տարի Եվրախորհրդարան կատարած իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին եւ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ճշգրտել ու հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նախատեսվում են նաեւ այլ պատգամավորների այցելություններ, շփումներ գործընկերների հետ, ակտիվորեն օգտագործվում են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:

Ինչպես հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---