«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով14 մարտի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը: Երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խորհուրդն ընդունել է որոշում: «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարել է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ: Ուստի, կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար. «Ժառանգության» մշակած նոր խմբագրությամբ Ընտրական օրենսգրքի հիմքի վրա կյանքի կոչելով ընտրական բոլոր պայմանների իրավահավասարությունը: Կուսակցությունը առաջնահերթ է համարել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության հիման վրա գործարար շրջանակների ազդեցության բացառումը, փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացումը, 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության բացահայտումը, ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու եւ բողոքելու հիմնարար իրավունքների ապահովումը, քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, դատական իշխանության անկախության ապահովումը, ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումը, Ազգային բանակի վերազինումը եւ արդիականացումը, Ազգային անվտանգության համակարգի եւ նրա մարմինների արմատական բարեփոխումը, բացառապես հայոց լեզվի վրա խարսխված հանրակրթությունը, ԱԺ օրակարգից Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող արձանագրությունների հետկանչը, Արցախի Հանրապետության` իր օրինական սահմաններով ճանաչումը Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից, Հայրենիք-Սփյուռք ներուժային միասնության ապահովումը և բազմաթիվ այլ հարցեր: Այս լույսի ներքո ընթացիկ տարում կհրավիրվի «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումար: Հավելենք նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցությունը սույն թվականի մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |