ՀՅԴ. Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է15 մարտի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Լրանում է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված տխրահռչակ պայմանագրի 90 տարին, ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ նշված պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու տարրական սկզբունքները, առանց հայկական կողմի մասնակցության և համաձայնության, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը` որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: «Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության: Բացի այդ, պայմանագիրը կնքելու պահին չկար Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն ճանաչված պետություն, հետևաբար` միջազգային իրավունքի սուբյեկտ, և, բնականաբար, նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: Իսկ թուրքական կողմը ներկայացնող` այսպես կոչված «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը» ընդամենը հասարակական կառույց էր թուրքական օրինական իշխանության գոյության պայմաններում: Ավելին, թուրքական կողմը հանդես էր գալիս Մուստաֆա Քեմալի անունից, որն այդ ժամանակ փախուստի մեջ գտնվող հանցագործ էր, և որի նկատմամբ մահվան դատավճիռներ էին կայացրել թուրքական ռազմական դատարանը եւ կայսրության բարձրագույն կրոնավորը: Այսպիսով, ըստ վերըշարադրվածի, Մոսկվայի պայմանագիրը անօրինական է ու միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ չունի»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: Ուստի Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, իսկ վերջինիս հիման վրա 1921թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բոլշևիկյան իշխանությանը պարտադրված Կարսի պայմանագիրը անվավեր է: Միաժամանակ, ըստ հայտարարության, Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, որոնցով թուրքական կողմը նպատակ է հետապնդում հետին թվով լեգիտիմացնել Լենին- Աթաթուրք հանցավոր գործարքը: «Նաև լուրջ մտահոգություն է առաջացնում այն իրողությունը, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության վերաբերյալ նորացված համաձայնությունների և մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության ամրապնդման ու զարգացման հավաստիացումների խորապատկերի վրա, վերոնշյալ անօրեն և հակահայ պայմանագրի ստորագրման 90-ամյակի այս օրերին է Մոսկվայում տեղի ունենում «բարձրագույն մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի» նիստը: Աներկբա է, որ երկկողմ հարաբերությունները կարող են բարեկամության հիմք ստեղծել, եթե հիմնված են արդարության վրա և ուղղված չեն երրորդ կողմի դեմ»,-ասվում է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի հայտարարության մեջ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |