Լևոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը սպառված չէ17 մարտի 2011 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Մատենադարանի մոտ ընթացող Հայ ազգային կոնգրեսի հանրահավքում ելույթ է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Մարտի 1-ին ընդունած հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Հայտարարության մեջ նշված ժամկետը՝ մարտի 15-ը, վերաբերում է ոչ թե ողջ փաստաթղթին, ինչպես ցավալիորեն ընկալել են շատերը, այլ միայն նրա առաջին կետին՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Հայտարարությունը ոչ թե վերջնագիր է, ինչպես սխալմամբ կարծում կամ չարամտաբար ներկայացնում են ոմանք, այլ անցնցում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ծրագիր եւ իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն սկսելու առաջարկ՝ հիմնված, առաջին հերթին, պետական շահի եւ ազգային համերաշխության գիտակցության վրա: Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառված կհամարենք»: Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում, միանգամայն հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների իրականացման պահը: «Ես ամենեւին չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում եւ այլուր, տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, այսինքն՝ իշխանությունը վերջիվերջո ենթարկվելու է ժողովրդի կամքին: Բայց նաեւ հավատացած եմ, որ ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում դա տեղի է ունենալու սահուն, անցնցում կերպով»: «Մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք, համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կախված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից: Շտապելու խնդիր ունի իշխանությունը, որովհետեւ հապաղումը թե՞ նրա, թե՞ երկրի համար կարող է ճակատագրական լինել: Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք, կարծում եմ, այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար: Հուսանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագրի լեզվով, թեեւ նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |