Հայաստանի հետ պատերազմի համար Ադրբեջանին Թուրքիայից լուրջ դաշնակիցներ են հարկավոր, վստահ է ռուս փորձագետը20 մարտի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին Հայաստանի հետ պատերազմ սկսելու համար Թուրքիայից ազդեցիկ դաշնակիցներ են հարկավոր: Այդ մասին Նովոստի-Ազերբայջան գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: «Ադրբեջանն ինքնասպան չէ և ինքնուրույն նման քայլի չի գնա երբեք: Տեսականորեն դատելով` կարելի է ասել, որ նման քայլի կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ մեջքիդ շատ ազդեցիկ դաշնակիցներ կան: Եվ ակնհայտ է, որ, օրինակ, Թուրքիայի մակարդակն այստեղ բավարար չի լինի»,- ասել է նա: Ընդ որում` Տրոֆիմչուկն ավելացրել է, որ «այդ դեպքում էլ, հատկապես Հարավային Օսեթիայում օգոստոսյան իրադարձություններին ֆոնին խնդիր է ծագում. կարո՞ղ է հանկարծ լքեն ամենաանհարմար պահին»: Տրոֆիմչուկի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ բարդ իրադրության մեջ է, քանի որ եթե մի քանի անգամ ուժի հնարավոր կիրառման մասին հայտարարություն է հնչեցվում, ապա երրորդ անգամ արդեն պետք է այն կիրառել, այլապես այդ տեքստերը ոչ ոք լուրջ չի ընդունի: Բացի դրանից, Տրոֆիմչուկի խոսքով, թեթև սադրանքը կարող է աղետի հանգեցնել, և դա պատերազմի վերսկսման ամենավտանգավոր ու, ընդ որում, ամենահավանական սցենարն է: Դրա հետ մեկտեղ փորձագետը չի բացառել, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսման համար առիթը կարող է ինչ-որ երրորդ երկրի կողմից գտնվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |