Եգիպտացիների 77 տոկոսը պաշտպանել է սահմանադրական ուղղումները

Եգիպտացիների 77 տոկոսը պաշտպանել է սահմանադրական ուղղումները

PanARMENIAN.Net - Եգիպտացիները պաշտպանել են սահմանադրական ուղղումները: Ինչպես հաղորդում է BBC-ն, շատ ընտրողներ գրել և կարդալ չգիտեն և հաստատում են իրենց ընտրաթերթիկը մատնահետքով:

Ընտրողները պաշտպանել են երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը, որոնք թույլ են տալու անցկացնել նոր ընտրություններ: Քվեարկողների ավելի քան 77 տոկոսը պաշտպանել են այդ սահմանադրական շտկումները շաբաթ օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ: Նախագահ Մուբարաքի օրոք ընտրությունները ցուցադրական բնույթ էին կրում նախօրոք հայտնի արդյունքներով, և ընտրողների ակտիվությունը շատ ցածր էր:

Ստացված արդյունքները թույլ են տալու նոր ընտրություններ անցկացնել արդեն սեպտեմբերին:

Մոհամեդ Ահմեդ Աթիյան` բարձրագույն իրավաբանական հանձնաժողովի ղեկավարը, որը հետևել է հանրահավաքի ընթացքին, հայտարարել է, որ սահմանադրական ուղղումներն արդեն պաշտպանել են 18.5 մլն եգիպտացիներ: 45 մլն գրանցված ընտրողներից ընտրության մասնակցել է 41.5 տոկոսը:

Ընդունված փոփոխությունների շարքում են. նախագահության ժամկետի կրճատում 6 տարուց մինչև 4 տարի 2 ժամկետից ոչ ավել, նախագահը պարտավոր է լինելու ընտրվելուց հետո 1 ամսում նշանակել իր տեղակալին, նախագահի թեկնածուների ընտրության համար նոր չափանիշներ, այդ թվում` տարիքային պահանջներ (40 տարեկանից ոչ երիտասարդ) և քաղաքացիական դրության մասին սահմանափակումներ (թեկնածուն չպետք է ամուսնացած լինի արտասահմանցու հետ):

Երկրի երկու գլխավոր քաղաքական կուսակցությունները`Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, որը ստեղծվել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից, և «Մահմեդական եղբայրները» պաշտպանել են այդ առաջարկները:

Սակայն ժողովրդավարական շարժումների ակտիվիստները հայտարարում են, որ այդ ուղղումները բավարար չեն և պահանջում են մինչև ընտրություններն ընդունել նոր սահմանադրություն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---