Բաթումում 1,5 հազար մարդ բողոքում է Ազիզե մեջիթի վերականգնման դեմ

PanARMENIAN.Net - Շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցել Աջարիայի մայրաքաղաք Բաթումում տեղի ունեցած բողոքի ցույցին ընդդեմ վրաց-թուրքական նախապատրաստվող համաձայնագրի պատմական Ազիզե մեջիթի վերականգնման մասին, որը քանդվել է նախորդ դարի կեսերին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արդեն մի քանի տարի է ինչ Վրաստանի ու Թուրքիայի իշխանությունները ինտենսիվ բանակցություններ են վարում Աջարիայում պատմական մեջիթների վերականգնման շուրջ: Փոխարենը պաշտոնական Անկարան պատրաստ է համաձայնվել բյուզանդական դարաշրջանի վրացական եկեղեցիների վերականգնմանն իր տարածքում:

Սակայն Վրաց ուղղափառ եկեղեցին կտրականապես դեմ է հանդես եկել մեջիթների վերկանագնմանը: Ակցիայի մասնակցիները Բաթումում համակարծիք են պատրիարքի հետ և նամակ են հղել իշխանություններին, որտեղ ասվում է, որ իրենք անթույլատրելի են համարում մեջիթի կառուցումը Բաթումում: Ընդ որում, Թուրքիայի պահանջները կոչվել են վերջնագիր:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---