20-րդ դարի ցեղասպանությունների մասին գրքի հեղինակը կարող է պետքարտուղար դառնալ Հիլարի Քլինթոնից հետո

20-րդ դարի ցեղասպանությունների մասին գրքի հեղինակը կարող է պետքարտուղար դառնալ Հիլարի Քլինթոնից հետո

PanARMENIAN.Net - Դուբլինում ծնված Սամանտա Փաուերը` նախագահ Օբամայի օգնականը, կարող է դառնալ հաջորդ պետքարտուղարը կամ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Այդ մասին գրում է Irish Central-ը` մեջբերելով Փաուերին գովաբանող հոդվածը The New York Times-ում:

The New York Times-ի կարծիքով, Սամանտա Փաուերը Հիլարի Քլինթոնի հետ Լիբիայի նկատմամբ քաղաքականության գլխավոր ճարտարապետն է և նրա ազդեցությունը Սպիտակ տանն օրըստօրե աճում է: Եթե Քլինթոնը հրաժարական տա, ապա Փաուերը ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնի առաջին թեկնածուներից կլինի: Բայց դա այն դեպքում, եթե Օբաման հաղթի ընտրություններում:

Փաուերը սկսել է իր լրագրողական գործունեությունը Բոսնիայում, երբ 22 տարեկան էր և եղել է երկրագնդի համարյա բոլոր թեժ կետերում: Նա 2002-ի Պուլիտցերյան մրցանակի հաղթող է «Խնդիր դժոխքից» ցեղասպանությունների մասին գրքի համար, որում պատմվում է նաև ցեղասպանության հանդեպ ԱՄՆ արտաքին քաղաքականության դիրքորոշման մասին:

«Հայաստանում, նացիստական Գերմանիայում, Կամբոջայում և Ռուանդայում ցեղասպանությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ պետական իշխանությունները դրա վրա աչք են փակել, իսկ առանձին մարդիկ ընտրել են չմիջամտելու քաղաքականությունը: Ամենատարածված պատասխանն է` «մենք չգիտենք»: Դա սուտ է»,- կարծում է Սամանտա Փաուերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---