Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն արդեն 3-րդ անգամ ճանաչվեց որպես Հայաստանի լավագույն բանկ 4 ապրիլի 2011 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը Նյու-Յորքի "Գլոբալ Ֆայնենս" պարբերականի կողմից անցկացվող "2011թվականի Աշխարի զարգացող շուկաների լավագույն բանկն Ասիայում" մրցանակակարգում արդեն երրորդ անգամ ճանաչվել է որպես լավագույն բանկը Հայաստանում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն` տարածաշրջանում: Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, ինչպես նաեւ նոր ծառայություններ չափանիշներով: Տարածաշրջանի և 20 երկրների զարգացող շուկաներում լավագույն բանկի ընտրությունն իրականացվել է "Գլոբալ Ֆայնենս"-ի խմբագիրների, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ղեկավար աշխատակիցների և բանկային խորհրդատուների կարծիքների հիման վրա: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն "Գլոբալ Ֆայնենս" ամսագրի 2011 թվականի մայիսյան համարում: Ասթրիդ Քլիֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը, ասաց. "Մենք լավ դիրք ենք գրավում շուկայում և նվիրված ենք Հայաստանին ու մեր հաճախորդներին, ինչպես նաև ուրախ ենք, որ այնպիսի ճանաչված կազմակերպություն, ինչպիսին "Գլոբալ Ֆայնենս" պարբերականն է, նույնպես գնահատում է այդ փաստը: Ուրախ ենք մրցանակին արժանանալ մասնավորապես 2011 թվականին, քանի որ այս տարի բանկը տոնելու է իր 15-ամյակը Հայաստանում": Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |