Արցախի իշխանությունները կարևորում են առողջապահական հաստատությունների արդիականացման խնդիրը 6 ապրիլի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան եւ հանդիպել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հաստատության գործունեության եւ առկա հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բժշկական ուսումնարանը կարեւոր դերակատարություն ունի Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում եւ պետությունը համալիր միջոցառումներ կիրականացնի նրա շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավման եւ որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Նույն օրը նախագահն այցելել է նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերի հյուսվածքաբանական լաբորատորիա եւ ծանոթացել նրա պայմաններին: Բակո Սահակյանը նշել է, որ այստեղ նույնպես կան լուրջ անելիքներ` հիմնարկի գործունեությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |