ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ ակնկալիքներ չունի ընդդիմության այսօրվա հանրահավաքից 8 ապրիլի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ քայլեր ու հայտարարություններ չի ակնկալում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այօրվա հանրահավաքից: Ըստ պատգամավորի, դա ուղղակի հերթական հանրահավաք է լինելու մասնակիցների զգալիորեն ավելի քիչ քանակով, քան նախորդը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կրկին մուտք կգործի Ազատություն հրապարակ, Մելիքյանն ասել է. «Իսկ ի՞նչ կփոխվի մտնելուց կամ չմտնելուց: Ըստ նրա, ոչ ոք չի խանգարում ՀԱԿ-ի քաղաքացիներին ու առաջնորդներին մտնել Ազատության հրապարակ, եթե նրանց գործողությունները չեն հակասում օրենքին: Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում սոցիալական դժգոհությունը Հայաստանում կմեղմանա, քանի որ իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ այսօրվա բողոքները երկրում սոցիալական դժգոհության հետևանք են և հայ ժողովուրդը կգնա այն ուժի ետևից, որը լուծում է այդ խնդիրները, ոչ թե միայն խոսում դրանց մասին: Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ երկրում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |