Քեմալ Յալչին. Ես, որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից և ասորիներից Ցեղասպանության համար11 ապրիլի 2011 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում հայկական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայ լինել Թուրքիայում» համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել թուրք գրող, գերմանաբնակ Քեմալ Յալչինը: Նա դիմել է հավաքվածներին հայերեն և ասորերեն լեզուներով: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից և ասորիներից Ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է Անիում Հայաստանի և Թուրքիայի սահմանին կամուրջի վերականգնումը: Այն դառնալու է մեր ժողովուրդների միջև եղբայրության խորհրդանիշ: Ես հավատում եմ, կգա օր, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար»,- ասել է Յալչինը, գրում է Atilim.com-ը: Յալչինը նաև ընդգծել է, որ եթե չլիներ Ցեղասպանությունը, ապա հիմա Թուրքիայում կբնակվեր 15 մլն քրիստոնյա: 1994-ին Քեմալ Յալչինը գրել է «Սարի գելին» գիրքը, որտեղ նկարագրել է Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունը, որոնք ստիպված են եղել ներկայանալ որպես քրդեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |