Ադրբեջանի ԿԸՀ–ն նախագահության թեկնածուներից 10–ին չի գրանցել

Ադրբեջանի ԿԸՀ–ն նախագահության թեկնածուներից 10–ին չի գրանցել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԿԸՀ–ն նախագահության թեկնածուներից 10–ին չի գրանցել՝ նրանք ժամանակին չեն ներկայացրել փաստաթղթերը։

Այսպիսով փետրվարի 7–ին նշանակված նախագահի ընտրություններին կմասնակցի 7 թեկնածու, հայտնում է Haqqin.az-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանը «ընտրական հանձնաժողովներ» է ձևավորել Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ։

Փետրվարի 7–ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված: Նախագահն ընտրվում է 7 տարով։ Հերթական ընտրությունները պետք է կայանային 2025–ին։ Իլհամ Ալիևն արդեն մոտ 20 տարի է զբաղեցնում է այդ պաշտոնը։ Մինչ այդ երկրի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---