2011-ին «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ավելացնել բիզնեսի վարկավորման ծավալները11 ապրիլի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Ընթացիկ տարում մեծ ուշադրություն է հատկացվելու փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը»,- ասել է «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը: «Այս տարվա առաջին եռամսյակում մեր կողմից ՓՄՁ վարկավորմանն արդեն ուղորդվել է 2 մլն դոլար, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 10 մլն դոլար»,- նշել է Բարսեղյանը: «Դա օրինաչափ է. ճգնաժամը նահանջում է, տնտեսությունն ակտիվանում: Ելնելով դրանից, մենք մեր համար ՓՄՁ զարգացումը համարում ենք հեռանկարային ուղղություն: 2010-ին բանկն արդեն մտել է ՀՀ ԿԲ ծրագրով վերաֆինանսավորման ծրագրով նախատեսված ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակի մեջ: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումն ընկած է մինչև 2013-ը բանկի ռազմավարական զարգացման ծրագրի հիմքում, որի համաձայն ՓՄՁ վարկավորմանը նախատեսվում է հատկացնել 30 մլն դոլար: Բարսեղյանը հաղորդել է, որ վարկավորումն իրականանալու է ինչպես սեփական աղբյուրներից, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված միջոցներից: «Հիմա պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԲ-ի հետ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արտոնյալ պայմաններով ՓՄՁ ֆինանսավորման Համաշխարհային բանկի պետական ծրագրի մեջ ընդգրկելու ընթացակարգը սկսելու մասին: Մոտ օրերս սպասում ենք նրանց մասնագետներին ժամանմանը: Հիմա մենք կարող ենք վարկեր տրամադրել տարեկան 12-14 տոկոս տոկոսադրույքով դրամով և դոլարով մինչև 7 տարի մարման ժամկետով: Վարկավորումն իրականացվում է տնտեսության բոլոր ոլորտներում, մասնավորապես, առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների և արտադրության»,- ասել է Բարսեղյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |