Մեկ անգամ սկսելով զինվել` Ադրբեջանն այլևս ի զորու չէ կանգ առնել

Մեկ անգամ սկսելով զինվել` Ադրբեջանն այլևս ի զորու չէ կանգ առնել

PanARMENIAN.Net - 2011 թվականին Պետական պաշտպանական պատվերի ծրագրի հիման վրա Ադրբեջանի պաշտպանական նշանակության արտադրանքի ծավալը ծրագրվում է ավելացնել 4,7 տոկոսով: Իսկ Ադրբեջանի նույն այդ ծրագրի համաձայն, այս տարի նախատեսված է 86 թեմաների վերաբերյալ 107 տեսակի արտադրանք ստեղծել:

Ակտիվ սպառազինման հետ մեկտեղ Ադրբեջանի ղեկավարությունը սկսում է դիպուկահարներ պատրաստել դպրոցականներից, որոնք Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում, ըստ երևույթին, կոչված են հեշտ թիրախ դառնալ: Ապագա մահապարտներին նախապատրաստելու համար Բաքուն Ռուսաստանից դիպուկահարների հրացաններ և մարզասարքեր է ձեռք բերել:

Ընդ որում, միջազգային հանրությունը մատների արանքով է նայում Ադրբեջանի ակտիվ սպառազինմանը` թոկը ձգելով միայն այն ժամանակ, երբ Բաքուն չափերն անցնում է, ինչպես, օրինակ, Ղարաբաղ շարժվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքների դեպքում:

Կարելի է ենթադրել, որ միջազգային հանրության նման լոյալ վերաբերմունքը Բաքվի նկատմամբ կտրուկ կփոխվի, հենց որ վերջինս դադարի նավթի մատակարար դառնալ: Մասնագետների պնդմամբ, այդ վառելիքի պաշարն Ադրբեջանում դեռ մի երկու տարի կբավականացնի:

Սակայն բոլորովին չի բացառվում, որ նույն այդ միջազգային հանրությունը շատ լավ գիտի, որ Ալիևը, պայմանավորվածությունների համաձայն, որոնք չեն հրապարակվում, այդպես էլ չվճռի պատերազմ սկսել, քանի որ այդ դեպքում կարող է արժանանալ Արաբական ախտանիշով «վարակված» երկրների առաջնորդների ճակատագրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---