Հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա12 ապրիլի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Միանգամայն հնարավոր է, որ հայազգի թեկնածուները կարող են մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին որպես անկախ պատգամավորներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, եթե նրանք ընտրվեին, կմիանային որևէ կուսակցության: «Հարկ է նշել, որ 60-70 հազար կազմող հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, հայազգի պատգամավորներն այնքան էլ պետք չեն»,-ասել է Իսկանդարյանը: Ապրիլի 11-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեին թեկնածուների ցուցակները: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ոչ մի ցուցակում հայազգի թեկնածու չկա: Հայազգի թեկնածուների առաջադրելու մտադրության մասին ասում էին իշխող ԱԶԿ և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |