Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մեղավորը Իրանն է, գտնում են ԱՄՆ-ում16 ապրիլի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Իրանը փորձում է խախտել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և երկարացնել հակամարտությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Թեհրանն այնպես է գործում, որ ապստամբություններն արաբական երկրներում օգտագործի իր շահերի համար: Իրանը փորձում է խարխլել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և երկարացնել հակամարտությունները»,-ասել է Քլինթոնը, հաղորդում է AP-ն: 2011թ. մեկնարկից ի վեր Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ, մասնավորապե, Թունիսը, Եգիպտոսը, Բահրեյնը, Յեմենն ու Լիբիան հայտնվեցին ժողովրդական հուզումների կիզակետում, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների և բողոքի ցույցերի, որոնք արդեն իսկ իշխող ռեժիմների տապալման պատճառ հանդիսացան Եգիպտոսում ու Թունիսում: Այժմ համառ պայքար է ընթանում Լիբիայում: Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը դատապարտել է Իրանին կազմակերպության անդամ երկրների գործերին միջամտելու համար: Հանդիպման մասնակիցները Իրանի վրա դրեցին պատասխանատվությունը Բահրեյնում պառակտում առաջացնելու համար, ինչպես նաև դատապարտեցին Իրանի միջամտությունը Եմենի ներքին գործերին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |