Այսօրվանից Ռուսաստանն ու Թուրքիան չեղյալ են հայտարարում մուտքի արտոնագրերը16 ապրիլի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ուժի մեջ մտավ 2010 թվականի մայիսին Թուրքիա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ Անկարայում ստորագրված` փոխադարձ այցելությունների պայմանների մասին միջկառավարական համաձայնագիրը: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է. «Այժմ ռուսներն առանց արտոնագրի կարող են Թուրքիայում, իսկ թուրքերը` Ռուսաստանում գտնվել 30 օրվա ընթացքում: Թուրքիա կամ Ռուսաստան ժամանելուն պես անձնագրում նիշ կդրվի, որը, ինչպես և սովորական տուրիստական արտոնագիրը, աշխատանքային գործունեության իրավունք չի տալիս: Եթե քաղաքացուն հարկավոր է ավելի երկար ժամկետով մնալ, ապա նախկինի պես նա ստիպված կլինի հյուպատոսական հաստատություններ դիմել արտոնագրի համար: Կարելի է հատուկ տուրիստական բնակության թույլտվություն ձևակերպել 90 օր ժամկետով, որը կարելի է տարին մեկ անգամ ստանալ»: Առանց արտոնագրի գտնվելու ժամկետի գերազանցումը կպատժվի խիստ տուգանքներով: Խախտողներին կարտաքսեն` հինգ տարվա ընթացքում երկիր մուտք գործելու արգելքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |