Ադրբեջանում Իլհամ Ալիևի դեմ արդեն երեխաներն են բողոքում18 ապրիլի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հանրային պալատի աղբյուրները հաղորդում են Բաքվում ապրիլի 17-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում 71 ցուցարարների ձերբակալության մասին, որոնց շարքում` խորհրդարանի նախկին պատգամավոր Պանախ Հուսեյնը: Ձերբակալվածներից շատերին տարել են Նասիմի ոստիկանություն: Ոստիկանությունը «Սախիլ» պուրակից վտարել է այնտեղ հանգստացող տասնյակ մարդկանց, ներառյալ թոշակառուներին և երեխաներով ընտանիքներին: Ոչինչ չբացատրելով` ոստիկանները շրջապատել են պուրակը և ոչ ոքի ներս չեն թողել: Ախունդովի անվան գրադարանի մոտ ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ կնոջ 5տ երեխայի հետ: Ինչպես հաղորդում է Turan-ի թղթակիցը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեխան սկսել է վանկարկել «Ազատություն» և «Հրաժարական»: Շուրջ 10 ընդդիմադիրներ ձերբակալվել են «Նիզամի» կինոթատրոնի շրջանում և տարվել ոստիկանություն: Նույնքան ակտիվիստներ ձերբակալվել են «Սախիլ» պուրակին մոտենալիս: Շուրջ հարյուր մարդ խմբվել է Նիզամի փողոցի շրջանում, որտեղ նրանք շրջապատված են ոստիկանների կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |