Բաչո Ախալայա. Վրաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

Բաչո Ախալայա. Վրաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Վրաստանը հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին Երևանում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան` հայ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Նրա խոսքերով, Վրաստանի համար կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր հակամարտությունները կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է հենց այդ եղանակով»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---