Արայիկ Միրզոյան. Թուրքերը ներողություն խնդրեցին, երբ մրցավարները սխալմամբ ոսկե մեդալը թուրք մարզիկին տվեցին

Արայիկ Միրզոյան. Թուրքերը ներողություն խնդրեցին, երբ մրցավարները սխալմամբ ոսկե մեդալը թուրք մարզիկին տվեցին

PanARMENIAN.Net - Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն Արայիկ Միրզոյանը (77 կգ ք/կ) ափսոսում է, որ մրցավարների սխալի պատճառով Կազանում զրկվեց ոսկե մեդալից:

Երկու վարժությունների արդյունքում Միրզոյանը, ինչպես նաև թուրք ծանրորդ Սեմի Յաղչին 347 կգ բարձրացրեցին, սակայն զիջեց նրան անձնական քաշով: Սակայն «հրում» վարժության երրորդ մոտեցումը Յաղչին կատարեց սխալով, նրա ծնկները ծալված էին, սակայն մրցավարները ուշադրություն չդարձրեցին դրան:

«Ես ի սրտե կշնորհավորեի հաղթողին, եթե նա արդարացիորեն նվաճեր չեմպիոնի տիտղոսը, սակայն վիրավորական էր, որ իմ մեդալը խլեցին: Մրցումից հետո թուրքական կողմը ներողություն խնդրեց մեզնից: Ներողություն խնդրեցին նաև մրացավարները՝ նշելով, որ չի կարելի տեսադիտարկման արդյունքում փոխել որոշումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Միրզոյանը:

Ըստ ծանրորդի, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան արդեն գրավոր դիմել է միջազգային ֆեդերացիային և բողոքարկել է մրցավարների որոշումը:

Միրզոյանը նշել է, որ մինչ աշխարհի առաջնությունը կփոխի իր քաշային կարգը և հանդես կգա մինչև 85 կգ կարգում: «Առաջնությունում ես վատ հանդես չեկա, սակայն, փոխելով քաշային կարգս, մտադիր եմ ավելինի հասնել աշխարհի առաջնությունում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---