ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել

ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - ԱԺ շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի վայրից 42 մասնակից է բերման ենթարկվել։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանության բաժնից, տեղեկացնում է Factor.am-ը։

Նշվել է, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով։

ԱԺ շենքի մոտ ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ էր արել ժամը 15։30–ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Ավելի վաղ Բագրատ սրբազանն ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր օր է լինելու՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։ Ոստիկանությունը ուժեր է կուտակել Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում, բերել փշալարեր։

Ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԱԱԾ-ն և Ներքին գործերի նախարարությունը՝ հորդորելով զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Ընդգծվում է՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---