Տիգրան Կարապետյանը մեղադրել է ՀՀ նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի բանակցելու մեջ21 ապրիլի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը մեղադրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի երկխոսություն վարելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում քաղաքական երկխոսության խնդրին նվիրված քննարկման ժամանակ, որի կազմակերպիչներն են Մամուլի ազգային ակումբն ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը: Կարապետյանը նշել է, որ իշխանությունները, վախենալով ՀԱԿ-ից, բանակցություններ են վարում նրա հետ, սակայն, հայ ժողովուրդը դրանից չի շահի: Ըստ Կարապետյանի, նա կստիպի իշխանություններին երկխոսություն վարել իր և իրեն սատարող ժողովրդական զանգվածների հետ, որոնք, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկանում են փոխել գոյություն ունեցող համակարգը: Իր հերթին Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ղեկավար Էդվարդ Անտինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միասին ոչնչացնում են իրենց քաղաքական մրցակիցներին»: Ըստ նրա, անհրաժեշտ է քաղաքական երկխոսության միջոցով ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի նրանք բարեփոխումներ իրականացնեն երկրում: Նա նշել է, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կանի ՀԱԿ-ը, եթե չկարողանա մեծամասնություն ապահովել ապագա ԱԺ-ում՝ հիշեցնելով, որ ժամանակին ՀԱԿ-ը հրաժարվեց իր ձայներից Երևանի ավագանու կազմում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |