Փետրվարին Հայաստանի խոշոր հարկատուների հասույթն իրացումից աճել է 11,8 տոկոսով

Փետրվարին Հայաստանի խոշոր հարկատուների հասույթն իրացումից աճել է 11,8 տոկոսով

PanARMENIAN.Net - Իրացումից հասույթը 2011թ.–ի փետրվար ամսին կազմել է 173.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 11.8 %-ով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշներում»: Դիտարկումը անց է կացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի համաձայն:

Հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 241 կազմակերպությունների մոտ` 35.1 մլրդ դրամով և նվազել 185-ի մոտ` 15.1 մլրդ դրամով: 2011թ.-ի փետրվարին հարկային մարմնի կողմից կատարվել են 76 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 110.0 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---