ՀՅԴ. Հայ ժողովուրդը Թուրքիայից միշտ հատուցում է պահանջելու Հայոց ցեղասպանության համար![]() 24 ապրիլի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը միշտ հատուցում է պահանջելու Հայոց ցեղասպանության արդյունքում կրած կորուստների համար, լրագրողներին հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և ներքին գործերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո: Կարապետյանը նշել է, որ փոխհատուցումների հարցը միշտ արդիական է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործած քաղաքականությունն այսօր շարունակվում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից: «Ես նկատի ունեմ ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այլ նաև Անկարայի այսօրվա քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է պատգամավորը: ՀՅԴ անդամը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարության գերակա ուղղությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |