Սիմոն Այնեջյան. Աշխարհի մնացած երկրները պետք է հետևեն Կիպրոսի օրինակին և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2011 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի հայ համայնքն ապրիլի 25-ին երթ կանցկացնի Նիկոսիայում` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, «Կիպրոսահայեր» կայքի խմբագիր Սիմոն Այնեջյանը, երթի մասնակիցները կշարժվեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցով և կանգ կառնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որտեղ ելույթ կունենա արքեպիսկոպոս Վարուժան Գերգելյանը: Ինչպես հաղորդել է աղբյուրը, մեկ շաբաթ առաջ Կիպրոսի խորհրդարանում նույնպես Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել: «Կիպրոսն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի խորհրդարանը երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը: Մենք պահանջում ենք, որպեսզի աշխարհի մնացած երկրները հետևեն Կիպրոսի օրինակին և ճանաչեն այդ պատմական փաստը»,- ասել է Սիմոն Այնեջյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |