Շվեդիայի հայերը պահանջում են, որպեսզի կառավարությունը հարգի Ցեղասպանության մասին խորհրդարանի որոշումը24 ապրիլի 2011 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարեն Հակոբյանը, շուրջ 300 մարդ Ստոկհոլմում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիային, իսկ հետո հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Հակոբյանը նշել է, որ չնայած նրան, որ ապրիլի24-ը համընկել է Զատիկի հետ, դա չի խանգարել հայ համայնքին հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերին: Նա նաև հաղորդել է, որ անցյալ շաբաթ նման միջոցառումներ են տեղի ունեցել Շվեդիայի այլ քաղաքներում: Հակոբյանը նաև հաղորդել է, որ ապրիլին հայ համայնքը հանդիպել է շվեդ խորհրդարանականների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: Նրա խոսքերով, հայ համայնքը պահանջել է, որպեսզի կառավարությունը հարգի խորհրդարանի որոշումը և տարբեր միջազգային կառույցներում աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հակոբյանը նաև հաղորդել է, որ համագումարը հայտարարություն է տարածել, որում պատմել է Հայոց ցեղասպանության պատմության մասին, ինչպես նաև տեղեկատվություն է տարածել, թե որ երկրներն են ճանաչել այդ պատմական փաստը, որոնք՝ ոչ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |