2011թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9 %-ով` կազմելով 178.9 մլրդ դրամ

2011թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9 %-ով` կազմելով 178.9 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 178.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 181.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 97.3%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 21.5%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 14.8 մլրդ դրամով: Պետական բյուջեի եկամուտների 94.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Միևնույն ժամանակ եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3.9 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 91.7%-ը: 2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 140 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 99.9%-ը:

2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 6.6%-ով կամ 11.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 166.9 մլրդ դրամ` 86.4%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Հաշվետու ժամանակահատվածում 7.5 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 92.1%-ը: Մասնավորապես` նշված գումարից 5.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը:

2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից եռամսյակային ծրագրով նախատեսված 30.7 մլրդ դրամից օգտագործվել է 12.7 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---