Բրայան Ֆոլը չի բացառում, որ ամռանը ղարաբաղյան գործընթացում որոշակի առաջընթաց է հնարավոր 2 մայիսի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Թեև Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ չէ, նրան հետքրքրում է ղարաբաղյան գործընթացքում առկա իրավիճակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին: Երևանում ես հանդիպել եմ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանի, ուստի կարող եմ ասել, որ հիմա բավական տեղյակ եմ գործընթացի մասին: Մենք հուսով ենք, որ առաջիկայում` ամռան մոտ, ղարաբաղյան հակամարտության գործընթացում կարելի կլինի արձանագրել որոշակի առաջընթաց: Ամենագլխավորն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա, և հենց այդ մասին ենք մենք զրուցում Երևանում և Բաքվում մեր հանդիպումների ժամանակ»,- ասել է Բրայան Ֆոլը: Հաջողության համար անհրաժեշտ է փոխզիջում երկու կողմերից: «Ինչո՞ւ ես նշեցի, որ մոտ ապագայում առաջընթաց եմ ակնկալում: Սովորաբար գարնանը բանակցային գործընթացն ակտիվանում է»,- պարզաբանել է Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |