ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել պետություններին ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար 3 մայիսի 2011 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեի իր խոսքում, կոչ արեց ԵԱՀԿ մասնակից պետություններին ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար: «Թվային լրատվամիջոցները 21-րդ դարում աննախադեպ հնարավորություններ են տրամադրել խոսքի ազատության և տեղեկատվության մատչելիության համար, սակայն մամուլի իրական ազատությունը շարունակում է խոչընդոտվել լրագրողների դեմ բռնության սպառնալիքների պատճառով: ԵԱՀԿ տարածաշրջանի լրագրողներին շարունակում են սպառնալ, հալածել, ֆիզիկական հարձակումների ենթարկել և նույնիսկ սպանել պարզապես իրենց օրինական կարևոր աշխատանքը կատարելու համար», - ասաց ԵԱՀԿ պաշտոնյան: «Մենք չենք կարող հանդուրժել լրագրողների անվտանգության դեմ այդ սպառնալիքները, ոչ էլ այն սահմանափակումները, որոնց կարող են հանգեցնել նման սպառնալիքները: ԵԱՀԿ մասնակից պետությունները պետք է ավելին անեն, որպեսզի կատարեն լրատվամիջոցների ազատության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները և ապահովեն արդյունավետ օրենսդրության, կիրարկման գործընթացի և դատական գործիքների առկայությունը` լրագրողների անվտանգությունը երաշխավորելու համար»,- նշեց Աուդրոնիուս Աժուբալիսը: Լիտվայի ԵԱՀԿ նախագահությունը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը հունիսի 7-ին և 8-ին Վիլնյուսում կազմակերպում են համաժողով ԵԱՀԿ տարածաշրջանում լրագրողների անվտանգության հարցերի վերաբերյալ: ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել պետություններին ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը ՊՆ. Բաքուն ապատեղեկատվություն է տարածում՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» |