Բաքվին դեռահաս դիպուկահարները քիչ են, այնտեղ պայքարում են դպրոցներում զենք բաժանելու համար 3 մայիսի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Միջնակարգ դպրոցներին զենք բաժանելու արգելքը խոչընդոտում է Ադրբեջանում «նախնական զինվորական պատրաստության դասընթացների որակյալ կազմակերպմանը»: Այդ մասին «Ադրբեջանական երիտասարդությունը 2011-2015թթ.» Պետծրագրի մշակման շուրջ հանրային քննարկումների ժամանակ ասել է Ադրբեջանի կրթության փոխնախարար Էլմար Գասիմովը: «Պաշտպանության նախարարության հատուկ հրամանով դպրոցներին պրակտիկայի անցկացման համար զենք բաժանելն արգելված է: Այդ արգելքը պետք է վերացվի, դպրոցներին պետք է զենք տրամադրվի»,- նշել է փոխնախարարը: Ավելի վաղ Բաքվում արդեն ձեռնարկել են որոշակի քայլեր դպրոցականներից դիպուկահարներ պատրաստելու նպատակով: Մասնավորապես Բաքվում` Ռազմահայրենասիրական մարզատեխնիական կամավոր կազմակերպության (ՌՀՄՏԿՄ) հանրային խորհրդի վարչական շենքի շտաբում, դիպուկահարների դպրոց է բացվել, որտեղ ընդունում են ավագ դասարանների դպրոցականների: Հրաձգարանում կիրառվելու են ՍՎԴ-7 տիպի հրացաններ և Կալաշնիկովի ինքնաձիգեր: Ավելին` Ադրբեջանում դեսանտային դասընթացներ կբացվեն դեռահասների համար: Վերոնշյալ խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջևի խոսքով, դեսանտական դասընթացներում դեռահասները կանցնեն տեսություն, կսովորեն թռչել պարաշյուտով, ձեռնամարտի բռնվել ու կրակել: Նման ծրագրերը միանգամայն համահունչ են Ղարաբաղում պատերազմը վերսկսելու` Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքներին և նույն Ադրբեջանի գնած սպառազինության հսկայական ծավալներին: Սակայն, ըստ երևույթին, գիտակցելով, որ զենքն ինքնին ոչ մի օգուտ չի բերի, Բաքվում որոշել են դեռահաս զինվորների սերունդ ստեղծել` խաղալոց պատանեկան ռոմանտիզմի և հայերի հանդեպ ունեցած այն ատելության հետ, որի ոգով դաստիարակված է այդ երիտասարդությունը: Նույն այդ ռոմանտիզմով և ատելությամբ առաջնորդվող ադրբեջանցի երեխաները կոչված են թնդանոթի միս դառնալ, որն առանց ափսոսանքի սպառման կհանձնեն հանուն «բարձրագույն գաղափարի»: Եթե, իհարկե, եթե մինչ այդ պատանի կամիկաձեները չոչնչացնեն միմյանց այն դպրոցներում, որոնց կարող է զենք բաժանվել Ադրբեջանի կրթության փոխնախարարի պնդմամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ |