Մեթյու Բրայզան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության գան 4 մայիսի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային իրավիճակը և պատմել է թե ինչ աշխատանք է տարվում այսօր: «Տարիներ պահանջվեցին, որպեսզի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացն այժմյան փուլ դուրս գա»,-ասել է ԱՄՆ դեսպանը: «Վերջին տարիներին նախագահները, ԱԳ նախարարներն ու միջնորդները աշխատել են արդար առաջարկներ նախապատրաստել կողմերի համար: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկներում հաշվի են առնված տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները: Ես շփվել եմ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որն ասել է, որ բանակցություններում առաջընթաց կա: Ես իմ կողմից կանեմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության գան այդ կարևոր հարցերի շուրջ»,-ասել է Բրայզան, հայտնում է 1news.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |