“Արաբո” ջոկատի հրամանատար: Ադրբեջանին կարելի է մեկ անգամ էլ «ծեծել»![]() 5 մայիսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Պատերազմը Արցախյան հակամարտության գոտում արդեն մեկ տարի է, ինչ սկսվել է, պարզապես դեռ լայնածավալ գործողություններ չկան: Այսօր այս մասին Երևանում հրավիրած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` նկատի ունենալով շփման գծում հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը: «Այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել: Եթե չհաղթենք, Զանգեզուրն էլ ենք տալու, և դրանով կիրականանա պանթուրքիստական ծրագիրը»,- ասաց Եղիազարյանը: «Արաբո» ջոկատի հրամանատարը համոզված է, որ Ադրբեջանին կարելի է մեկ անգամ էլ «ծեծել»: Խոսելով կողմերի հնարավորությունների մասին` հրամանատարը նշեց, որ անկախ Ադրբեջանի սպառազինումից, հայկական կողմը կարող է հաղթել նրան: Նա հիշեցրեց , որ 1990-ին էլ Ադրբեջանի զենքը ավելի շատ էր, քան հայերինը: «Մենք կռվում էինք որսորդական հրացաններով, իրենք օգտագործում էին իրենց զենքերն ու տեխնիկան: Մենք հիմա էլ կհաղթենք, բայց ժողովուրդը թևաթափ է եղել»,- ասաց Եղիազարյանը: «Արաբո» ջոկատի հրամանատարը համոզված է, որ առաջին գծում հաջողություն հասնելու, զինվորի բարոյահոգաբանական վիճակը բարելավելու համար նախևառաջ պետք է լուծել Հայաստանի ներսում առկա խնդիրները, մասնավորապես, սոցիալական հիմնախնդիրները: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |