Երկու հայկական հանրապետությունների վերահսկիչ պալատները կհամագործակցեն

Երկու հայկական հանրապետությունների վերահսկիչ պալատները կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի ու տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---