Սիդնեյում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը 7 մայիսի 2011 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Սիդնեյում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) դատապարտում է վանդալիզմը, որը կատարվել է տառացիորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից մեկ շաբաթ անց: Վանդալները կոտրել են քանդակը, տեղաշարժել պատվանդանը: Ձեռք չեն տվել միայն ծաղիկներին: Ըստ պատգամավոր Ջոն Ալեքսանդերի, հուշարձանը պղծած մարդիկ «ավստրալացիներ չեն»: «Վանդալիզմը Օսմանյան կայսրությունում 1,5 մլն բնաջնջված հայերի հուշարձանի հանդեպ ցույց է տալիս, որ մենք ավստարալացի չենք: Ավստրալիան մեծ երկիր է, որը հիմնված է բոլոր մշակույթների հանդեպ հարգանքի վրա: Հայ համայնքը հսկայական ներդրում ունի մեր հանրության կայացման գործում և հարգանքի ու ուշադրության իրավունք»,-ասել է Ալեքսանդերը: Ըստ ANC Australia-ի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտչյանի, հուշարձանի պղծումը այն ատելության նոր դրսևորումն է, որը Հայոց ցեղասպանության պատճառ դարձավ: «Մենք կոչ ենք անում բոլոր պատգամավորներին միանալ Ալեքսանդերին՝ դատապարտելով այդ ոճրագործությունը և կոչ ենք անում իրավապահ մարմիններին ջանք չխնայել այդ հանցագործությունը բացահայտելու համար»,-ասել է նա: Ռեյդ Սիթիում գտնվող հուշարձանի պղծումն առաջին դեպքը չէ Ավստրալիայում: Նույն հուշարձանը քանդվել էր նաև 2009թ. ապրիլին, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծվեց նրա տեղադրումից մեկ ամիս անց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |