Ռուսաստանն ու Թուրքիան միասին կօգտագործեն ատոմային էներգիան խաղաղ նպատակներով 8 մայիսի 2011 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը»: Դաշնային օրենքն ընդունվել է 2011 թվականի ապրիլի 22-ին Պետական Դումայի կողմից և 2011 թվականի ապրիլի 27-ին հավանության արժանացել Դաշնության Խորհրդի կողմից: Դաշնային օրենքը վավերացնում է խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2009թ. օգոստոսի 6-ին Անկարայում: Համաձայնագրով սահմանվում են նման համագործակցության կազմակերպման սկզբունքները՝ ներառյալ գիտատեխնիկական տեղեկատվության, փորձագետների փոխանակման, գիտական սեմինարների, գիտաժողովների և սիմպոզիումների կազմակերպման, հետազոտական և տեխնոլոգիական խնդիրների շուրջ խորհրդատվությունների անցկացման, գիտական և տեխնիկական աշխատակազմի պատրաստման կանոններն ու պայմանները, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |