Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինայի չեմպիոն է դարձել «Շախտյորի» կազմում 8 մայիսի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Դոնեցկի ակումբը «Դոնբաս-Արենայում» պարտության մատնեց «Մետալուրգի» ֆուտբոլիստներին և այդպիսով վաղաժամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն, քանի որ եզրափակչից երեք տուր առաջ «Դինամոյի» և «Շախտյորի» միջև տարբերությունը 8 միավոր է կազմում: «Շախտյորի» կազմում չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Նա հայտնեց, որ չէր ուզում, որպեսզի «Շախտյորը» չեմպիոն դառնար իր նախկին թիմի՝ «Մետալուրգի» հանդեպ հաղթանակով: «Ասեմ, որ չէի ուզում չեմպիոն դառնալ «Մետալուրգի» հանդեպ հաղթանակով, բայց այդպես ստացվեց, և մենք պետք է ամեն ինչ անեինք այս խաղում հաղթելու համար: Առջևում մեզ դեռ երեք բարդ հանդիպում է սպասվում, և չնայած, որ այս հանդիպումն արդեն ամեն ինչ որոշեց, մենք զգոնությունը չենք կորցնի: Այժմ մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի դուրս գանք Ուկրաինայի Գավաթի եզրափակիչ»,- ընդգծել է Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում, հաղորդում է championat.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |