Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խճճվել է սեփական ստի մեջ 8 մայիսի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության քարոզչական ծառայությունը շարունակում է լուրեր տարածել առ այն, թե իբր ղարաբաղյան կողմը շփման գոտու տարբեր հատվածներում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Այս կապակցությամբ ԼՂՀ Պաշտպանության բանակը որոշել է անդրադառնալ այս հարցին: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը, այն, որ հատկապես վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն առավել հաճախակի բնույթ են կրում, դա իրոք համապատասխանում է իրականությանը: «Սակայն այլ հարց է, թե որ կողմն է հանդես գալիս նախահարձակի դերում, և ինչպիսի ուժեր ու միջոցներ են կիրառվում այդ գործողությունների ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ: ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, միայն ընթացիկ տարվա ապրիլ ամսում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվել է շուրջ 6500 կրակոց: Առանձնացման արժանի է հատկապես այն հանգամանքը, որ խախտումների նշանակալի մասը ադրբեջանական կողմն իրականացրել է «CBD», «Սև նետ» և թուրքական արտադրության «ԻՍՏԻԳԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից: «Գաղտնիք չէ նաև, որ բացի սեփական ուժերից, Ադրբեջանն առաջին գծում պարբերաբար օգտագործում է նաև բավականին լավ վարձատրվող արտասահմանյան դիպուկահարների»,- նշվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ: Ընդգծվում է նաև, որ Բաքվի նման գործելաոճը վկայում է այն մասին, որ նա հակված է ոչ միայն շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունը, այլև իրեն հատուկ ցինիկությամբ կարող է կատարվածի վերաբերյալ տարածել իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկություններ: Անդրադառնալով Ադրբեջանի Զինված ուժերում տիրող իրավիճակին՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը նշել է, որ միայն 2011թ. չորս ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում սպանվել է 17 այլազգի զինծառայող, որից 7-ը` լեզգի, 6-ը` թալըշ, 3-ը` ուդի, 1-ը` ավար: «2011 թվականի անցած 4 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 3200 անգամ, որի հետևանքով հայկական կողմը տվել է 5 զոհ, 4 վիրավոր: Սակայն, նույն ժամանակահատվածում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների, հայկական կողմն առաջնային գծում կրակ է բացել մոտ 150 անգամ: Համաձայն նույն աղբյուրի, ընթացիկ տարում ադրբեջանական բանակում արձանագրված 51 զոհի և 29-ի վիրավորի շուրջ 40 տոկոսը վերագրվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Եթե հիմք ընդունենք Ադրբեջանի կողմից տարածված պաշտոնական վիճակագրության այս տվյալները, ապա ստացվում է, որ հակառակորդը շուրջ 20 անգամ ավելի է խախտել հրադադարի ռեժիմը, քան ղարաբաղյան կողմը, սակայն Ադրբեջանի կրած կորուստների թիվն անհամեմատ մեծ է, իսկ ավելի կոնկրետ 5-ը 1-ի դիմաց: Թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |