Արգենտինայում նշեցին Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերը 10 մայիսի 2011 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել է միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին: Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը մատուցել է սուրբ պատարագ և կատարել հոգեհանգստի արարողություն: Այնուհետև տաճարի բակում գտնվող` Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացել է հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Իր խոսքում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Մեծ Հայրենականի և Շուշիի հաղթանակների միջև, նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում հազարավոր հայորդիների կողմից գործած սխրանքը օրինակ է ծառայել մեր օրերում` Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմում: Վլադիմիր Կարմիրշալյանը կոչ է արել արգենտինահայությանը համախմբվել Հայաստանի ու Արցախի շուրջ, ջանք չխնայել Մայր Հայրենիքի բարգավաճման և հզորացման համար: Հայաստանի դեսպանն ու արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Արցախի հերոսների հուշարձանի մոտ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |