Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձր է ճապոնական «Ֆուկուսիմայից»11 մայիսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձր է ճապոնական «Ֆուկուսիմայի» մակարդակից: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը` մեկնաբանելով վերջերս լրատվամիջոցներում խմորվող հաղորդագրությունները Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ: «Հայաստանի ԱԷԿ-ն աշխարհում միակ ատոմակայանն է, որը բնական շրջանառության ռեժիմ ունի, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում անգամ առանց հարկադրական շրջանառության ապահովել ռեակտորի սառեցումը 72 ժամվա ընթացքում»,- ասել է նախարարը: Արմեն Մովսեսյանը նշել է, որ հայկական կողմն աշխարհի տարբեր ԱԷԿ-երում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն է ստանում, որի հիման վրա մշակում է ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովման միջոցառումների ծրագիրը և մոդելավորում իրավիճակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |