Սերգեյ Թադևոսյանը գտնում է, որ Ուորդի հետ մենամարտն Արթուր Աբրահամի համար կարող է խնդրահարույց լինել14 մայիսի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի բռնցքամարտիկ Սերգեյ Թադևոսյանը, որը ելույթ է ունեցել երկրորդ քաշային կարգում, կարծիք է հայտնել, որ Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտում ֆավորիտը ամերիկացի բռնցքամարտիկն է: «Նախ, Ուորդը պարզապես ավելի խոշոր է: Աբրահամը ֆիզիկապես ուժեղ և ամուր բռնցքամարտիկ է, և որոշ երկրպագուների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա Ուորդին չի զիջի: Այդ ամենի հետ մեկտեղ Ուորդն այն բռնցքամարտիկն է, որն ընդհանրապես չի թողնում իրեն հարվածել անգամ ձեռքերին, ուսերին, կողքին: Արթուրի համար դա կարող է լուրջ խնդիր դառնալ»,- Թադևոսյանի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: Ընդ որում, Թադևոսյանը խոստովանել է, որ, միևնույն է, Աբրահամին է սատարելու, սակայն միևնույն ժամանակ հասկանում է, որ ուժերի դասավորությունն առաջիկա մենամարտում 80/20 է ոչ հօգուտ իրեն. «Ուորդն Արթուրից արագ և խորամանկ է,- ասել է Թադևոսյանը,- նրան հաղթելու համար Աբրահամը չպետք է մտածի, որ նա բռնցքամարտիկ է: Նրա մենամարտի ծրագիրը պետք է արտահայտվի «առաջ և միայն առաջ» խոսքերով: «Super Six» Աբրահամ-Ուորդ առաջին կիսաեզրափակիչ մենամարտը կկայանա մայիսի 14-ին Կարսոնում (ԱՄՆ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |