Գագիկ Մելիքյանն ողջունում է մայիսի 28-ի կապակցությամբ բանտարկյալներին ազատ արձակելու մտադրությունը16 մայիսի 2011 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մելիքյանը ողջունում է մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ բանտարկյալների ազատ արձակումը: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ցանկալի է, որ նրանք ազատ արձակվեն մայիսի 28-ին` տոնի օրը»,- նշել է նա: Մելիքյանն ընդգծել է, որ ազատ արձակելու խնդիրը զուտ իրավական է, և հույս է հայտնել, որ քաղաքական շրջահայացությունը կգերակայի, և մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ նախագահ Սարգսյանի կարգադրությունների շնորհիվ իրավական հիմքեր կստեղծվեն այդ իրադարձությունների գործով դատապարտվածներին ազատ արձակելու համար: Ընդ որում, պատգամավորն ավելացրել է, որ մարտի դեպքերի գործով դատապարտվածներին ազատ արձակելու համար օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա: Նրա խոսքով, նման իրավական հիմք կարող են դառնալ ներման մասին դիմումները, համաներումը կամ որևէ այլ բան: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա |